05/08/2010 11:43
Իսրայելա-լիբանանական պատերա՞զմ է հասունանում
Իսրայելն իր զինված զորքերն է կուտակում Լիբանանի հետ սահմանին, «Կուրսորի» տեղեկացմամբ, հաղորդել է «Հալեյ ՑԱԽԱԼ» իսրայելական ռադիոկայանը: Ըստ աղբյուրի` ՑԱԽԱԼ-ի ինժեներական ստորաբաժանումները սկսել են հավելյալ պաշտպանական ամրություններ կառուցել այն հատվածում, որտեղ երկու օր առաջ տեղի ունեցել փոխհրաձգություն, որի հետևանքով երկու կողմից զոհեր են եղել: Իսրայելական բանակի ներկայացուցիչները հայտարարում են, թե «ամրությունների կառուցումը պետք է ցույց տա, որ Իսրայելը պատրաստ է իր սահմանների պաշտպանությանը»:
Իր հերթին Լիբանանի պաշտպանության բարձրագույն խորհուրդը` երկրի նախագահ Միշել Սուլեյմանի ղեկավարությամբ երեկ կոչով դիմել է երկրի ժողորդին և զինված ուժերին` վճռականություն արտահայտելով «դիմակայել իսրայելական հարձակմանը` չնայելով զոհերին»: Զորքերին բարձր պատրաստվածության հրահանգ է տրված:
Հիշեցնենք, որ օգոստոսի 3-ին փոխհրաձգություն է տեղի ունեցել Լիբանանի և Իսրայելի զինված ուժերի շփման գծում, որի հետևանքով 5 մարդ է զոհվել: Երկու կողմերն իրար են մեղադրում տեղի ունեցածի համար: