05/08/2010 12:05
Բարաք Օբաման նշում է իր 49-ամյակը
Բարաք Օբաման նշել է իր 49-ամյակը, մինչդեռ հարազատները չեն եղել ԱՄՆ նախագահի կողքին: ՆՏՎ.ռու-ն հաղորդում է, թե ԱՄՆ-ի առաջին տիկինը կրտսեր դստեր հետ հանգստանում է Իսպանիայում, իսկ մեծ աղջիկը գտնվում է մանկական ճամբարում:
Ամերիկայի ղեկավարն էլ որոշել է սահմանափակել տոնական միջոցառումները` Չիկագոյի իր ընկերների հետ ընթրելով:
Մինչդեռ նախագահի երկրպագուները նրան չեն թողել առանց նվերի: Համացանցում ավելի քան մեկ միլիոն մարդ ստորագրել է շնորհավորական բացիկի տակ: Բացի այդ` Սպիտակ տան մոտ հավաքվել են մի քանի հարյուր մարդ և ողջունել են նախագահին ավանդական երգով` «Տարեդարձ է այսօր …»:
Երեկ։