05/08/2010 14:37
Զավեն Անդրիասյանը չի զիջում դիրքերը
Զավեն Անդրիասյանը Հունաստանի Կավալա քաղաքում անցկացվող օփենում 6 հնարավորից վաստակել է 5 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը գրոսմայստերներ Բաքրեի (Հնդկաստան), Ռիչագովի (Ռուսաստան) և Տուխաևի (Ուկրաինա) հետ միասին: Հրանտ Մելքումյանն ունի 4,5, Գաբրիել Սարգսյանը, Էլինա Դանիելյանը և Վահե Բաղդասարյանը` 4-ական, Նելլի Աղինյանը` 2,5 միավոր: Այս մասին տեղեկացնում է armchess.am-ը: