Ճապոնիայի Հիրոսիմա քաղաքում տեղի է ունենալու սգո արարողություն` նվիրված պատմության մեջ առաջին ատոմային ռմբակոծության հետևանքով զոհվածների հիշատակին:
Հիշեցնենք, որ 65 տարի առաջ` Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ամերիկյան ինքնաթիռը ատոմային ռումբ էր նետել Նագասակի և Հիրոսիմա քաղաքների վրա: Պայթյունի և դրա հետևանքներին միայն Հիրոսիմայում զոհ են դարձել ավելի քան 140 հազար մարդ: Ամեն տարի այսօրը Հիրոսիմա քաղաքում լռության րոպե է` ի հիշատակ հազարավոր զոհերի։ Ռումբի պայթման հետևանքով այրված բետոնե սյան վրայի զանգը կենդանի մնացածներին հիշեցնում է` սա բոլորիս ողբերգություն է։
Սգո արարողությանն առաջին անգամ մասնակցություն են ունենալու ԱՄՆ-ի ներկայացուցիչը` Ճապոնիայում ԱՄՆ դեսպան Ջոն Ռոսսը: Այս մասին հաղորդում են ռուսական լրատվամիջոցները: Արարողությանը ներկա են գտնվելու նաև 75 երկրների ներկայացուցիչներ և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը, ով նախօրեին հայտարարել է, որ մարդկության նպատակն է` ամբողջովին ոչնչացնել միջուկային զենքը:
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter: