Այսօր Լեհաստանում տեղի կունենա երկրի նորընտիր նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու երդման արարողությունը: Համաձայն լեհական օրենսդրության, Ազգային ժողովի առջև երդման տեքստի կարդալուց հետո նա պաշտոնապես կիրականացնի երկրի ղեկավարի գործառույթները:
Կոմորովսկին հաղթել է նախագահական ընտրություններում, որոնք տեղի էին ունեցել հունիս վերջին-հուլիսի սկզբին: Քվերակության երկրոդ փուլում նրա թեկնածությանը սատար են կանգնել ընտրողների 53 տոկոսը:
«Իտառ-Տասս»-ը տեղեկացնում է, որ երդման արարողությունը տեղի կունենա Սեյմի լիակատար նիստերի դահլիճում այսօր տեղի ժամանակով ժամը 10-ին, որտեղ Կոմորովսկին կկարդա երդման տեքստը և կդիմի ժողովրդին:
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter: