07/08/2010 12:15
Կոլումբիայում տեղի կունենա նախագահի երդման արարողությունը
Կոլոմբիայում այսօր տեղի կունենա երկրի նոր նախագահի` Խուան Մանուել Սանթոսի երդման արարողությունը: «Իտառ-Տասս»-ը տեղեկացնում է, որ նա փոխարինելու է Ալվարո Ուրիբեին, ով երկիրը ղեկավարում էր վերջին 8 տարին:
Հանդիսավոր արարողությունը տեղի կունենա Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայի կենտրոնական հրապարակում, որը կրում է հերոս-ազատարար Սիմոն Բոլիվարի անունը: Հանդիսությանը մասնակցելու համար հրավիրված են ավելի քան 5 հազար մարդ: Պաշտոնական մասում` առավոտյան Սանթոսը կանցկացնի հնդկացիական ծես` նվիրված Կոլումբիայի կարիբյան ծովափի բնակեցմանը:
Միջոցառմանը ներկա կլինեն ղեկավարներ 13 լատինաամերիկյան երկրներից. այդ թվում` Արգենտինայի, Բրազիլիայի, Մեքսիկայի, Պերուի, Ուրուգվայի, Չիլիի, ղեկավարները, ինչպես նաև` Իսպանիայի թագաժառանգ Ֆելիպեն: