10/08/2010 13:04
Orange-ը ներկայացնում է Լեռնային Ղարաբաղում ռոմինգի սակագները
Քանի որ ամառվա ընթացքում բացմաթիվ հայաստանցիներ իրենց հանգիստն են անցկացնում Լեռնային Ղարաբաղում, Orange-ը ներկայացնում է ռոմինգի գրավիչ սակագներ այնտեղ մեկնողների համար:
Այսպիսով, ինչպես հայտնեցին ընկերությունից, Ղարաբաղի տարածքում Orange-ի բաժանորդները զանգեր կկատարեն տեղական բոլոր օպերատորների բաժանորդներին ընդամենը 90 դրամ/րոպե, դեպի Հայաստանի համարներ` 165 դրամ/րոպե, իսկ կարճ հաղորդագրություններ կուղարկեն 50 դրամ սակագնով: Բոլոր ստացվող զանգերը կարժենան 60 դրամ/րոպե:
Նշենք, որ Orange-ն այսօր իր բաժանորդներին մատուցում է ռոմինգի ծառայություններ աշխարհի ավելի քան 85 երկրներում: