![ՄԱԿ. Ավելացնել ներդրումները երիտասարդների համար](https://www.aysor.am/news_images/61/182773_1/f546cc4887a827_546cc4887ac14.thumb.jpg)
11/08/2010 12:53
ՄԱԿ. Ավելացնել ներդրումները երիտասարդների համար
Միավորված ազգերի կազմակերպություն գլխավոր քարտուղար Բան կի-Մունն (Պան Գի Մուն) ուղերձ է հղել` նվիրված Երիտասարդության միջազգային օրվան: Գլխավոր քարտուղարը կարևորել է տոնի այս տարվա հիշատակումը, որը պայմանավորված է Երիտասարդության միջազգային տարվա մեկնարկով` «Երկխոսություն և փոխըմբռնում» թեմայի համատեքստում:
ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մամուլի ծառայության բաժնից հաղորդում են` գլխավոր քարտուղարն իր ուղերձում ասել է. «Այսօրվա սոցիալական և տնտեսական միջավայրի մարտահրավերները հիմնավորում են երիտասարդության նկատմամբ ցուցաբերված հատուկ ուշադրությունը: 15-24 տարեկան մարդկանց ութսունյոթ տոկոսը ապրում է զարգացող պետություններում: Համաշխարհային տնտեսական ճգնաժամը ունեցել է անհամաչափ ազդեցություն երիտասարդների վրա. նրանք կորցրել են իրենց գործը, պայքարել են որպեսզի գտնեն անգամ ցածր վարձատրվող աշխատանք և ունեցել են հնարավորություն ամբողջացնել իրենց ոչ լրիվ կրթությունը: Տնտեսությունների աստիճանական կայունացմանը համահունչ երիտասարդների կարիքները դառնալու են հսկայական:
Սա բարոյական հրամայական է և զարգացման անհրաժեշտություն: Բայց սա նաև հնարավորություն է, քանի որ երիտասարդների էներգիան կարող է տատանվող տնտեսությունների շարժիչ ուժը դառնալ: Ես հաճախակի ոգեշնչվում եմ այն երիտասարդների բարի կամքով, տաղանդով և իդեալիզմով, որոնց հանդիպում եմ ամբողջ աշխարհով մեկ: Նրանք են իրականացնում կարևոր ներդրումներ աղքատության հաղթահարման, հիվանդությունների տարածման ու կլիմայի փոփոխության դեմ պայքարում, ինչպես նաև Հազարամյակի զարգացման նպատակներին հասնելու մեր գործում: Ես կոչ եմ անում անդամ պետություններին ավելացնել իրենց ներդրումները երիտասարդների համար, որպեսզի նրանք կարողանան անել ավելին:
Երիտասարդության միջազգգային տարվա ընթացքում Միավորված ազգերի կազմակերպության և նրա գործընկեր երիտասարդական կազմակերպությունների ուշադրության կենտրոնում է գնտվելու սերունդների, մշակույթների և կրոնների միջև երկխոսության և փոխըմբռնման խրախուսումը: Մի աշխարհում, որտեղ տարբեր մարդիկ և ավանդույթներ սկսում են ավելի մոտիկանալ, առավել հաճախ քան երբևէ, շատ կարևոր է, որ երիտասարդները սովորեն ուշադիր լսել, հասկանալ ուրիշների ապրումները, ընդունել տարամետ կարծիքներ և ի վիճակի լինել լուծել հակամարտություններ: Որոշակի ջանքեր ավելի կարևոր են քան նշված հմտությունների ուսուցանումը, և մարդու իրավունքների վերաբերյալ երիտասարդների դաստիարակումը, քանի որ նրանց մեջ մենք ոչ միայն տեսնում ենք հաջորդ սերնդի ղեկավարների, այլև ներկայիս կարևոր շահառուների: Եկեք նաև նշենք, որ մեծահասակներն իրենք պետք է շատ սովորեն երիտասարդների փորձից և օրինակներից, քանի որ նրանք հասել են այդ տարիքին սրընթաց փոխկապակցվող աշխարհում:
Քանի որ մենք մեկնարկում ենք Երիտասարդության միջազգային տարին, եկեք ընդունենք և նշենք թե ինչ կարող են անել երիտասարդները կառուցելու ավելի ապահով և ավելի արդար աշխարհ: Եկեք ուժեղացնենք մեր ջանքերը երիտասարդներին ռազմավարությունների, ծրագրերի և և որոշումների ընդունման գործընթացում ներառելու համար, որը կնպաստի մեր և նրանց ապագային:
Նշենք, որ Երիատասարդության միջազգային օրը նշվում է օգոստոսի 12-ին: