12/08/2010 16:01
Պահանջ` ադրբեջանցի հակասեմիտին հեռացնել ОРТ-ից
Այսօր Հայաստանում հրեական համայնքի նախագահ Ռիմա Վարժապետյանը խոսեց հրեկան համայնքի կողմից ռուսաստանյան ОРТ հեռուստաալիքին ուղղված բաց նամակի մասին:
Ռ. Վարժապետյանը նշեց, որ բաց նամակի առիթը ռուսական 1-ին ալիքի` «Ինչ, որտեղ, երբ» խաղի մասնակից` ադրբեջանցի Ռովշան Ասկերովն է, ով իր բլոգում հակասեմական արտահայտություններ է թույլ տալիս, կոպիտ խոսքերով մերժում է Հոլոքոստը և Հայոց Ցեղասպանությունը:
«Ես հետևում եմ նրա արտահայտություններին ինտերնետում և շատ էի զայրացել, որ այդպիսի մարդը, գիտակը, մշտապես, լուրջ հակասեմական արտահայտություններ է թույլ տալիս»,- շեշտեց Հայաստանում հրեական համայնքի նախագահը:
Բանախոսը տեղեկացրեց, որ որոշել են հասարակության ուշադրությունը հրավիրել այդ խնդրի վրա և ОРТ-ի ղեկավար Կոնստատին Էрնստին ուղղված բաց նամակի մեջ նշված է, որ Ռովշան Ասկերովի մասնակցությունը «Ինչ, երբ, որտեղ» խաղին և «ընդհանրապես ОРТ հետուստաալիքում նրա ներկայության» նպատակահարմար չէ: