12/08/2010 11:49
Վրաստան. ՌԴ-ն նպատակ ունի փոխել ուժերի հավասարակշռությունը
Ռուսաստանի կողմից Աբխազիայում C-300 զենիթային հրթիռային համակարգերի տեղադրումը նպատակ է հետապնդում փոխել տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը: Այս կարծիքին է, ըստ Ռոսբալտ-ի, Վրաստանի ռեինտեգրման նախարար Թեյմուրազ Յակոբաշվիլին:
Նրա խոսքերով, Աբխազիայում այս համակարգերի տեղակայումը` Ռուսաստանի կողմից բոլոր համաձայնությունների խախտում է:
«Հաշվի առնելով այս զինատեսակի առանձնահատկությունները, այն համազոր չէ նույնիսկ Վրաստանի կողմից ենթադրյալ վտանգին», - ասել է նախարարը:
«C-300-ը ազդեցության մեծ հեռահարության զինատեսակ է, և դա մեզ բերում է այն կարծիքին, որ այդ քայլն արվում է տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը փոխելու նպատակով», - հայտարարել է Յակոբաշվիլին: