12/08/2010 11:35
ԱՄՆ. Պատժամիջոցները սկսում են ազդել Իրանի վրա
ԱՄՆ-ը հուսով են, որ Իրանի հանդեպ կիրառվող պատժամիջոցները անարդյունք չեն լինի` նախքան Վաշինգտոնում կսկսեն որոնել Թեհրանի վրա ազդելու այլ ճանապարհներ:
Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսաստանյան ծառայությունը, ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջիմ Ջոնսը CNN-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Վաշինգտոնը կշարունակի ճնշում գործադրել Իրանի վրա, որպեսզի Թեհրանը հրաժարվի միջուկային ծրագիրը զարգացնելուց:
Միևնույն ժամանակ Ջոնսը նշել է, որ նախքան ռազմական ուժ կիրառելը դեռ բավական ժամանակ կա: Նա արձանագրել է, որ, ըստ որոշ նախանշանների, պատժամիջոցները սկսում են ազդել Իրանի վրա և, հավանական է, միջուկային ոլորտում աշխատանքներն այդքան էլ հեռու չեն գնացել, որքան սպասվում էր: