![Լիբանանի հայ համայնքը Ազգային գրադարանին է ուղարկել 5000 գիրք](https://www.aysor.am/news_images/62/183299_1/f546cc499a8669_546cc499a8a4a.thumb.jpg)
12/08/2010 18:16
Լիբանանի հայ համայնքը Ազգային գրադարանին է ուղարկել 5000 գիրք
Օգոստոսի 12-ին Լիբանանում Հայաստանի դեսպանությունում կազմակերպվել է հանդիպում հայ համայնքի կառույցների ներկայացուցիչների հետ, որոնք ակտիվ մասնակցություն են ունեցել Հայաստանի Ազգային գրադարանի կողմից կազմակերպված գրքահավաքին եւ Հայաստան ուղարկել մոտ 5000 գիրք:
Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից, Լիբանանում Հայաստանի դեսպան Աշոտ Քոչարյանը բարձր է գնահատել Լիբանանի հայ համայնքի ուրույն դերակատարությունը Հայաստան-Սփյուռք գործակցության խորացման եւ ընդլայնման գործում: Նա ներկաներին տեղեկացրել է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ Երեւանը ընտրվել է 2012թ. Համաշխարհային գրքի մայրաքաղաք եւ հույս է հայտնել, որ լիբանանահայությունը ակտիվորեն կմասնակցի նաեւ 2012 թ. ապրիլի 23-ից մինչեւ 2013 թ. ապրիլի 22-ը նախատեսված միջոցառումներին:
Դեսպանը ՀՀ կառավարության երախտագիտությունն է հայտնել ներկաներին Ազգային գրադարանի գրքահավաքի կոչին արձագանքելու համար եւ նրանց հանձնել ՀՀ մշակույթի նախարարության շնորհակալագրերը: