12/08/2010 11:17
Հզոր պայթյունը զրկեց Թուրքիային «սև ոսկուց»
Նախօրեին երեկոյան Թուրքիայի Կիրքուկ-Ջեյհան նավթամուղին տեղի ունեցած հզոր պայթյունը փաստորեն զրկեց այս երկիրը «սև ոսկուց»: Այս մասին գրում է «Ռոսսիյսկայա գազետան»: Աղբյուրի փոխանցմաբ, տեղի ունեցածի հատևանքով զոհվել է 2 մարդ:
Համաձայն թուրքական ԶԼՄ-ների` պայթյունն իրագործվել է հեռակառավարվող պայթուցիկ սարքավորման օգնությամբ, որը գործի է դրվել բջջային հեռախոսի զանգով:
Պաշտոնական Անկարան արդեն որակավորել է տեղի ունեցածը «ահաբեկչություն»` չնայած նախաքննությունը դեռ շարունակվում է: Պայթյունի պատասխանատվությունը, թուրքական իշխանությունների համոզմամբ, Քրդական աշխատավորական կուսակցության զինյալների վրա է: