13/08/2010 09:36
Քլինթոնը մտահոգված է Իրանում կրոնական ազատությունների հարցերով
Ամերիկայի Միացյալ Նահանգներն անհանգստություն են արտահայտում` կապված իրանական իշխանությունների վերաբերմունքին երկրի կրոնական փոքրամասնությունների հանդեպ: Այս մասին, ըստ Բի-Բի-Սի-ի, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը:
Վաշինգտոնի համապատասխան արձագանքը հետևել է Իրանում անցած հինգշաբթի կայացրած դատավճռին, որով 20 տարվա ազատազրկման են դատապարտվել Բախայի կրոնի 7 հետևորդներ: