13/08/2010 09:26
Օբաման օգնություն է առաջարկել Ռուսաստանին
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իր ռուսաստանյան պաշտոնակից Դմիտրի Մեդվեդևի հետ հեռախոսազրույցում հաստատել է ամերիկյան կողմի պատրաստակամությունը` օգնել Ռուսաստանին բնական հրդեհների հետ պայքարում: Այս մասին հաղորդում է Բի-Բի-Սի-ն` վկայակոչելով ՌԴ նախագահի մամլո գրասենյակի տարածած հաղորդագրությունը:
«Բարաք Օբաման համախոհություն է արտահայտել հսկայական ջանքերին, որ գործադրվում են Ռուսաստանում տարերային աղետի հետևանքները վերացնելու և հաղթահարելու ուղղությամբ, ցավակցել է հրդեհների հետևանքով մարդկային զոհերի կապակցությամբ և կարեկցանք հայտնել տուժածներին», - ասված է հաղորդագրությունում: