13/08/2010 10:15
ԱՄՆ-ն Վրաստանին անհատույց 83 մլն դոլար կտրամադրի
Վրաստանը ԱՄՆ-ից անհատույց կստանա 83 մլն դոլար` 2008 թ.-ի օգոստոսյան պատերազմից հետո 1 մլրդ ԱՄՆ օգնության վերջին մասը: Այս մասին, ըստ Ռոսբալտ-ի, հաղորդում է վրաստանյան Առաջին (հանրային) հեռուստաալիքը:
Դրամական միջոցներն ուղղված կլինեն պատերազմից հետո ենթակառուցվածքների վերականգնմանը, ինչպես նաև ռազմական գործողություններից տուժած քաղաքացիների բնակարանային պայմանների բարելավմանը:
«Դա ԱՄՆ օգնության ծավալի վերջին մասն է: Այն նախատեսվում է նրանց համար, ովքեր ամենից շատն են տուժել, ովքեր վերջին 20 տարվա ընթացքում չեն կարող վերադառնալ իրենց տները և նրանց, ովքեր չեն կարողացել օգուտ քաղել տնտեսական աճից, որն արձանագրվել է երկրում վերջին 5 տարիների ընթացքում», - պատմել է լրագրողներին Վրաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Բասը: