14/08/2010 10:36
Բուշերի ԱԷԿ-ը ԱՄՆ Պետդեպին չի անհանգստացնում
Բուշերի ատոմակայանը, որը կգործարկվի օգոստոսի 21-ին, միջուկային անվտանգությանը չի սպառնում, կարծում են ԱՄՆ Պետդեպարտամենտում: Ինչպես տեղեկացնում է բրիտանական «Բի-բի-սի» հեռուստառադիոընկերությունը, այս մասին հայտարարել է պետդեպի ներկայացուցիչ Մարկ Տոները:
Միևնույն ժամանակ, Տոներն ընդգծել է, որ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ, այնուամենայնիվ, հարցեր դեռ կան:
«Ռուսաստանի աջակցությունը Բուշերին ևս մեկ անգամ փաստում է, որ Իրանին պետք չեն ուրանի սեփական հարստացման կարողություններ, եթե մտադրությունները բացառապես խաղաղ են», - ասել է պետդեպարտամենտի ներկայացուցիչը:
Մ. Տոները նշել է նաև, որ Բուշերի հարցով Ռուսաստանի և Իրանի պայամանավորվածությունն համահունչ է արևմտյան կողմի ջանքերին` ուղղված Թեհրանին տրամադրվող միջուկային վառելիքի փոխարեն ուրանի հարստացման ծրագրի կասեցմանը: