14/08/2010 12:44
Եվրամիության առաքելության մանդատը Վրաստանում երկարաձգվեց
ԵՄ Խորհուրդը որոշում է ընդունել` Վրաստանում Եվրամիության առաքելության մանդատը մինչև 2011-ի սեպտեմբերի 14-ը երկարաձգելու վերաբերյալ:
Ինչպես հայտնում է «Գազետա.ռու»-ն, կազմակերպության հաղորդագրությունում նշված է. «Առաքելությանը հանձնարարված է հետևել օգոստոսի 12-ին կնքված հրադադարի պահպանմանը և ՄԱՄ-ի ու ԵԱՀԿ-ի հետ սերտ կոորդինացմամբ, և ԵՄ այլ գործունեությանը համաձայն, նպաստել Վրաստանում կայունացմանը, նորմալացմանը և վստահության կառուցմանը, ինչպես նաև եվրոպական քաղաքականության հաստատման վերաբերյալ տեղեկատվություն տրամադրել»:
Նշված է նաև, որ առաքելության կազմում 200-ից ավելին անզեն դիտորդներ կան` ԵՄ 22 երկրներից: