14/08/2010 09:57
Լուկաշենկոն հերքում է, Կրեմլը` պնդում
Ալեքսանդր Լուկաշենոկոն ուրբաթ օրը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի հայտարարությունը, թե Բելառուսի նախագահը պաշտոնապես խոսք է տվել ճանաչել Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը, սակայն մինչ այժմ որևէ քայլ չի կատարվել, չի համապատասխանում իրականությանը:
«Պաշտոնապեսը` երբ բոլորն են լսել… Եթե Ռուսաստանը կատարեր քայլեր ընդառաջ, միգուցե, իրավիճակն այլ կլիներ», - ասել է Բելառուսի նախագահը:
Լուկաշենկոյի հայտարարությանն ի պատասխան, ՌԴ նախագահի օգնական Սերգեյ Պրիխոդկոն հայտարարել է, որ Կրեմլը պատրաստ է հրապարակել Բելառուսի նախագահի խոսքերով ՀԱՊԿ նիստի սղագրությունը, որտեղ նա ասում է Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը ճանաչելու պատրաստակամության մասին:
«Մենք կարող ենք հրապարակել նաև Ալեքսանդր Լուկաշենկոյի այլ արտահայտությունները, որոնք հայտնի կդառնան ինչպես Բելառուսի, այնպես էլ միջազգային հանրությանը», - ասել է Պրիխոդկոն: