14/08/2010 09:33
Երկվորյակ-աշտարակների տեղում մզկիթ կկառուցեն
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հավանություն է տվել Նյու-Յորքում` ահաբեկչության հետևանքով պայթեցված երկվորյակ-աշտարակների տեղում, մզկիթի և իսլամական կենտրոնի կառուցման գաղափարին: Այդ մասին, ըստ «ուսնովոստի»-ի, Օբաման հայտարարել է մահմեդական հավատքի ներկայացուցիչների հետ ընթրիքի ժամանակ:
Ահաբեկչության վայրում մզկիթի կառուցումը դժգոհության հզոր ալիք է բարձրացրել ամերիկացիների շրջանում, ում կարծիքով` սեպտեմբերի 11-ի ահաբեկչության վայրում մահմեդական կենտրոնի կառուցումը պղծում է ահաբեկչության հետևանքով զոհվածների հիշատակը:
Հիշեցնենք, որ 2001 թվականին ահաբեկիչ-մահապարտների կողմից կառավարվող երկու ինքնաթիռ մխրճվեցին Համաշխարհային առևտրական կենտրոնի երկու երկնաքերների մեջ` փոշու հսկա ամպ դարձնելով դրանք: Փլատակների տակ զոհվեց շուրջ 3 հազար մարդ: