16/08/2010 10:15
Սլովակիան, Ավստրիան ու Դանիան պայքարում են ջրհեղեղների դեմ
Կենտրոնական Եվրոպան տուժել է ջրհեղեղներից: Ամենից բարդ իրավիճակը Սլովակիայում է, որտեղ մի քանի քաղաք է ջրի տակ անցել: Ճանապարհները քանդված են, բնակիչները ստիպված են լքել իրենց տները: Ինչպես հաղորդում է Վեստի.ռու-ն, կան զոհեր և անհայտ կորածներ:
Նման իրավիճակ է ստեղծվել նաև Ավստրիայում: Գետերում ջրի մակարդակը գնալով բարձրանում է: Մարդիկ պայքարում են ջրհեղեղների դեմ ավազով պարկերի օգնությամբ:
Ցիկլոնը հասել է նաև Եվրոպայի հյուսիս` ջրի տակ են անցել Կոպենհագենի արվարձանները: Ջուրը ծածկել է տասնյակ տներ և ավտոմեքենաներ: Ականատեսների հավաստմամբ` նման ուժեղ ջրհեղեղ Կոպենհագենում արդեն 20 տարի չէին տեսել: