16/08/2010 10:58
Օբամա. Թուրքիան կարող է կորցնել Վաշինգտոնի վստահությունը
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Թուրքիայի վարչապետ Ռաջեփ Թայիբ Էրդողանի հետ ունեցած զրույցում նախազգուշացրել է Անկարայի` Իսրայելի և Իրանի հետ հարաբերություններում Թուրքիայի որդեգրած դիրքորոշման վերաբերյալ: Այս մասին հաղորդում է «Израильские новости» գործակալությունը` հղում կատարելով «Financial Times»-ին:
Ըստ աղբյուրի, Օբաման հասկացնել է տվել, որ Թուրքիան կարող է կորցնել Վաշինգտոնի վստահությունը և զրկվել ամերիկյան ռազմամթերք գնելու հնարավորությունից:
«Թուրքիայում տեղի ունեցածը ստիպում է ԱՄՆ Կոնգրեսին երկմտել, թե արդյո՞ք կարող ենք հետագայում հույս դնել մեր գործընկերոջ վրա»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը:
Մինչդեռ, աղբյուրի փոխանցմամբ, Թուրքիան ցանկանում է ԱՄՆ-ից գնել անօդաչու ինքնաթիռներ` քուրդ զինյալների դեմ պայքարելու համար: