17/08/2010 10:36
Համաշխարհային բանկը Պակիստանին կտրամադրի 900 մլն դոլար
Համաշխարհային բանկը 900 մլն դոլար է տրամադրելու Պակիստանին` աղետալի ջրհեղեղի հետևանքները հաղթահարելու համար:
Ըստ պաշտոնական տվյալների` ջրհեղեղի հետևանքով Պակիստանում 20 միլիոն մարդ է տուժել, առնվազն 1500 մարդ` մահացել:
Ինչպես հաղորդում է ռուսական ԲիԲիՍի-ն, նախօրեին արդեն հայտարարվել էր, որ ՄԱԿ-ը Պակիստանին տրամադրելու է ընդհանուր առմամբ 27 միլիոն դոլարի օգնություն: