18/08/2010 15:58
Կարծիք. Պետք է անպայման մասնակցել Սուրբ Խաչի պատարագին
«Ինձ մի փոքր մտահոգում է այն մարդկանց դիրքորոշումը, ովքեր կարծում են, որ պետք չէ սեպտեմբերի 19-ին մասնակցել Ախթամարի Սուրբ Խաչ եկեղեցում մատուցվելիք պատարագին»,-լրագրողների հետ հանդիպմանը նման մտահոգություն հայտնեց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը:
«Ես զարմանում եմ, թե ոնց է հայկական կողմն այդքան հեշտ հրաժարվում իր ունեցածից: Չեմ ուզում որևէ մեկին վիրավորել, բայց սկսում եմ կասկածել` իրո՞ք դա մեր եկեղեցին է: Եթե հայկական է, ուրեմն մենք պետք է անպայման գնանք ու մասնակցենք»,- ասաց Ս. Գրիգորյանը:
Նրա խոսքով` Թուրքիան միանշանակ տանում է իր խաղը, բայց մի՞թե Հայաստանը դրանից շահ չունի. «Եթե մենք չմասնակցենք, տեր չկանգնենք մեր եկեղեցիներին, ապա դրանք ուրիշներինը կդառանան, կդառնան վրացական, բյուզանդական…»:
Գրիգորյանը նշեց, որ 70 տարի է, ինչ Թուրքիայում ոչ մի հայկական եկեղեցի չէր օծվել, իսկ սա արդեն մեծ առաջըթնաց է և պետք է անվերապահորեն մասնակցել: