19/08/2010 09:33
Ալի Խամենեի. Իրանը չի բանակցի ԱՄՆ-ի հետ
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին չորեքշաբթի հայտարարել է, որ իր երկիրը միջուկային ծրագրի հարցով բանակցություններ չի վարի ԱՄՆ-ի հետ, քանի դեռ գործում են պատժամիջոցները և Իրանի հասցեին սպառնալիքներ են հնչում: Այս մասին հաղորդում է Ռոյթերս գործակալությունը` վկայակոչելով Իրանի ԶԼՄ-ներին:
«Այն, ինչ հիմա ասում են, այն, ինչ ասում է մեր նախագահը և այլոք, դա այն է, որ մենք կվարենք բանակցություններ: Այո, կբանակցենք, բայց ոչ ԱՄՆ-ի հետ, քանի որ ԱՄՆ-ն բանակցություններին իրեն անազնիվ է պահում` ոչ որպես բանակցային գործընթացի նորմալ մասնակից», - ասել է Ալի Խամենեին և կոչ արել. «Հանեք պատժամիջոցները և դադարեցրեք սպառնալիքները»: