19/08/2010 20:23
ՌԴ նախագահն այցելեց Ծիծեռնակաբերդ
ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը ծաղկեպսակ դրեց Մեծ Եղեռնի զոհերի հուշարձանին: Նրան և ռուսական պատվիրակության մյուս անդամներին հայկական կողմից ուղեկցում էին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ու Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը:
Դ. Մեդվեդևը ծաղիկներ դրեց անմար կրակի մոտ ու հիշատակի ծառուղում ծառ տնկեց:
Նշենք, որ Դ. Մեդվեդևը Հայաստան է ժամանել այսօր ժամը 19.30-ին: Զվարթնոց օդանավակայանից նա անմիջապես ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
Այնուհետև Դ. Մեդվեդևը կուղևորվի ՀՀ նախագահական նստավայր, որտեղ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ու ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի անունից` ի պատիվ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի և նրա տիկնոջ, կտրվի պետական ճաշ: