20/08/2010 10:56
Անկարան և Բաքուն վրեժ են լուծում Հայաստանում ՌԴ բազմաբազայի համար
Ադրբեջանում կարող է Թուրքիայի ռազմաբազա տեղակայվել: Որպես տեղակայման վայր է նշվում Նախիջևանի ինքնավար հանրապետությունը: Այս մասին, համաձայն «Նեզավիսիմայա գազետա» պարբերականի, երկու օր է, ինչ գրում է ադրբեջանական մամուլը:
Կարծիք կա, որ թուրքական ռազմաբազայի տեղակայման մասին քննարկումը տեղի է ունեցել Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի` Բաքու կատարած այցի ժամանակ:
«Եթե սցենարն իրականացվի, դա կարելի է Բաքավի և Անկարայի պատասխանը համարել` Հայաստանում ռուսական ռազմաբազայի գործունեության երկարաձգման և գործառույթների ընդլայնաման` մինչև Հայաստանի անվտանգության ապահովումը, մասին Մոսկվայի և Երևանի միջև նոր պայմանագրին», - գրում է ռուսաստանյան պարբերականը: