20/08/2010 14:28
Հայաստանը և Ռուսաստանը մի շարք համաձայնագրեր են ստորագրել
Այսօր Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության նախագահներ Սերժ Սարգսյանի և Դմիտրի Մեդվեդևի հանդիպման արդյունքում Երևանում Ռուսաստանի և Հայաստանի միջև ստորագրվել է համաձայնագիր` Հայաստանում ատոմակայանի նոր էներգաբլոկ կառուցելու մասին:
Բացի այդ, երկու երկրների կողմից ստորագրվել է համաձայնագիր Հայաստանում Ռուսաստանի և Ռուսաստանում Հայաստանի առևտրային ներկայացուցչություն ստեղծելու վերաբերյալ:
Երկու կառավարությունների միջև ստորագրվել է նաև ռեադմիսսիայի մասին համաձայնագիր, ինչպես նաև արձանագրություն` վերոնշյալ համաձայնագիրի քայլերի հաջորդականության ու իրագործման վերաբերյալ:
Հայաստանի Ոստիկանությունը և Ռուսաստանի Դաշնային միգրացիոն ծառայությունը համաձայնագիր են ստորագրել` անօրինական միգրացիայի դեմ համատեղ պայքարելու վերաբերյալ: