20/08/2010 10:48
Ընդհարում Թբիլիսիում` փախստականների և ոստիկանների միջև
Թբիլիսիում Աբխազիայից և Հարավային Օսիայից փախստականների բողոքի ակցիան ավարտվել է ոստիկանների հետ ընդհարմամբ, որի հետևանքով կան ձերբակալվածներ:
Ինչպես տեղեկացնում է «Վեստի.ռու-ն», Վրաստանի նախագահի նստավայրի մոտ հավաքվել էին մի խումբ մարդիկ, ովքեր Սահակաշվիլիից պահանջում էին անվճար բնակարաններ տրամադրել:
Մինչև հիմա փախստականները հանգրվանել էին Թբիլիսիի լքված շենքերում: Սակայն վերջին մի քանի շաբաթվա ընթացքում երկրի իշխանությունները սկսել են վտարել նրանց նաև այդտեղից: Նշենք, որ ապաստանից զրկվել է ավելի քան 700 ընտանիք: Նրանց առաջարկել են բնակարաններ գյուղական վայրերում, սակայն փախստականներն այնտեղ գնալ չեն ցանկանում:
Աղբյուրի փոխանցմամբ` Վրաստանի իրավապահները ձերբակալել են նաև ընդդիմադիր «Ժողովրդական կուսակցության» առաջնորդ Ալեքսանդր Շալամբերիդձեն: