21/08/2010 10:45
Հայաստանում ՆԱՏՕ-ի զորավարժությունների ամսաթիվը ճշտված չէ
Հայաստանում ՆԱՏՕ-ի ռազմական զորավարժությունների անցկացման ամսաթիվը դեռ ճշտված չէ: Այդ մասին, համաձայն «1նյուս.ազ»-ի Անկարայից հեռախոսազրույցում ասել է ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում Թուրքիայի պատվիրակության ղեկավար Վախիդ Էրդեմը:
Նա նշել է, որ Հայաստանի հետ Թուրքիայի սահմանի ժամանակավոր բացումը «կապված է մի շարք պայմանների հետ»:
«Առանց այդ պայմանների կատարման երկու երկրների միջև սահմանի բացումն անհնարին է», - ասել է նա և հավելել, որ «Հայաստանում ՆԱՏՕ-ի ռազմական զորավարժանքների անցկացման ամսաթիվը առայժմ հայտնի չէ»:
Ավելի վաղ, տեղեկատվություն էր տարածվել, որ ՆԱՏՕ-ի ռազմական զորավարժանքների շրջանակում Թուրքիան պատրաստ է սեպտեմբերի 11-ից 17-ը բացել Հայաստանի հետ սահմանը: Սակայն Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմետ Դավութօզլուն հերքել էր այդ մասին լուրերը:
Համաձայն աղբյուրի, Վախիդ Էրդեմը նաև նշել է, որ եթե զորավարժությունների ամսաթիվը ճշտվի, Թուրքիան նույնիսկ ժամանակավորապես չի բացի Հայաստանի հետ սահմանը: