21/08/2010 11:25
Ավստրալիայում սկսվել են խորհրդարանական ընտրությունները
Այսօր Ավստրալիայում սկսվեցին խորհրդարանական ընտրությունները: Կառավարության ղեկավարի պաշտոնի գլխավոր հավակնորդները ներկայիս վարչապետ Ջուլիա Գիլարդին է, ով ներկայացնում է Լեյբորիստական կուսակցությունը և ֆեդերալ ընդդիմության առաջնորդ Թոնի Աբոտտը, հաղորդում է Վեստին:
Հասարակական կարծիքի վերջին հարցումը խոսում է այն մասին, որ մրցակիցները ունեն հաղթանակի հավասար հնարավորություններ:
Ավստրալիայում արդեն 85 տարի է, ինչ գործում է պարտադիր քվեարկության համակարգը` 1922թ.-ին ֆեդերալ ընտրություններին ընտրողների չափազանց քիչ մասնակցությունից հետո: Այն ժամանակ երկրի բնակչության 40 տոկոսը հրաժարվել էր մասնակցել ընտրություններին: Այս տարի ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է ավելի քան 14 մլն մարդ: