21/08/2010 10:21
Իրանում կկայանա Բուշերի ԱԷԿ-ի ֆիզիկական բացումը
Այսօր Իրանում կկայանա ռուս մասնագետների կողմից կառուցված Բուշերի ԱԷԿ-ի ֆիզիկական բացման արարողությունը, որին կմասնակցեն Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Ակբար Սալեխին և «Ռոսատոմի» ղեկավար Սերգեյ Կիրիենկոն: Այս մասին հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Հիշեցնենք, որ Բուշերի ԱԷԿ-ի շինարարությունն սկսվել է 1975 թվականին` գերմանական «Սիմենս»-ի մասնաճյուղի` «Կռաֆտվեռկ Յունիոն»-ի կողմից: Սակայն 1979-ին Իրանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո գործարքը չեղյալ էր հայտարարվել: 1995 թ.-ի հունվարի 8-ին ստորագրվել է ռուս-իրանական պայմանագիրը` Բուշերի ԱԷԿ-ի առաջին էներգաբլոկը ավարտին հասցնելու վերաբերյալ, իսկ 1998-ի լրացված պայմանագրով Ռուսաստանը պարտավորվեց ավարտին հասցնել ատոմակայանի աշխատանքները: