21/08/2010 11:07
ՊԱԿ-ը պատրաստ է բանակցել Իսրայելի հետ սեպտեմբերին
Պաղեստինի ազատագրության կազմակերպությունը, որը միջազգային ասպարեզում համարվում է պաղեստինցիների լիազոր ներկայացուցիչ, համաձայնել է այս տարվա սեպտեմբերի սկզբին վերսկսել Իսրայելի հետ բանակցությունները: Այս մասին տեղեկացնում է «Ռիա Նովոստի» գործակալությունը:
Միևնույն ժամանակ, կազմակերպությունը հայտարարել է, որ Պաղեստինի տարածքներում իսրայելական բնակավայրերի անօրինական կառուցումը կարող է խանգարել բանակցությունների ընթացքին: