23/08/2010 09:31
Ավստրալիայի խորհրդարանական ընտրություններում հաղթող չկա
Ավստրալիայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում մասնակից կուսակցություններից ոչ մեկը հաղթանակ չի տոնել. ոչ իշխող Լեյբորիստական կուսակցությունը, ոչ էլ ընդդիմադիր` Լիրբերալ և Ազգային կուսակցություններից կազմված կոալիցիան առայժմ չեն ստացել խորհրդարանական 76 մանդատ, որոնք անհրաժեշտ են երկրի կառավարությունը ձևավորելու համար: Այս մասին հաղորդում է Ինտերֆաքսը:
Այսպես, ընդդիմադիր կոալիցիան, ըստ նախնական տվյալների, կունենա խորհրդարանական 73 մանդատ, իսկ Լեյբորիստները` 72: Այդ թվերը կարող են աննշան փոխվել: Տվյալ իրավիճակում, ըստ աղբյուրի, որոշիչ դեր կարող են կատարել անկախ օրենսդիրները:
Ավստրալիայում արդեն 85 տարի է, ինչ գործում է պարտադիր քվեարկության համակարգը` 1922թ.-ին ֆեդերալ ընտրություններին ընտրողների չափազանց քիչ մասնակցությունից հետո: Այն ժամանակ երկրի բնակչության 40 տոկոսը հրաժարվել էր մասնակցել ընտրություններին: Այս տարի ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է ավելի քան 14 մլն մարդ: