23/08/2010 09:55
Իսրայելը կոչ է անում ուժեղացնել Իրանի վրա գործադրվող ճնշումը
Իսրայելը կոչ է անում միջազգային հանրությանը ուժեղացնել Իրանի վրա գործադրվող ճնշումը, որպեսզի վերջինս դադարեցնի ուրանի հարստացումը, ծանր ջրի վրա ռեակտորների կառուցումը, ինչպես նաև կատարի բոլոր միջազգային պահանջները: Այդ մասին, համաձայն ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի, հայտարարել է Իսրայելի ԱԳՆ մամլո խոսնակ Յոսսի Լևին:
Միևնույն ժամանակ, աղբյուրի փոխանցմամբ, Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) պաշտոնապես հաստատել է «Բուշերի» ԱԷԿ-ի էներգետիկ համակարգում միջուկային վառելիքի լիցքավորման փաստը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 21-ին Իրանում տեղի ունեցավ ռուսաստանյան մասնագետների կողմից կառուցած «Բուշերի» ԱԷԿ-ի ֆիզիկական բացման արարողությունը: