23/08/2010 15:18
Անկախ միջազգային գներից` Հայաստանում դրանք բարձրանում են
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանն անդրադարձավ հացահատիկի շուկայում այս տարի նկատված փոփոխություններին և նշեց, որ հացահատիկի գների վրա իր ազդեցությունունն ուեցավ և Հարավային Ամերիկայում, և Հյուսիասային Ամերկայում տիրող իրավիճակը, սակայն որոշիչ դերակատարությունուն ունեցավ Ռուսաստանը:
Բանախոսը հիշեցրեց, որ ՌԴ վարչապետը մինչև տարեվերջ արգելել է հացահատիկի արտահանումը. որոշում, որն ըստ Ասատրյանի, «հենց ռուս արտադրողների նկատմամբ դիվերսիա էր»:
ԿԲ նախկին նախագահը նշեց, որ այդ որոշումից հետո հացահատիկի շուկայում տեղի ունեցավ միջազգային գների թռիչք, սակայն հետագայում շուկան կայունացավ, որի պատճառները շատ էին:
Այդ պատճառներից Բ. Ասատրյանը նշեց, որ հացահատիկային շուկայում տեղի ունեցավ վերաբաշխում, մեծ եղավ այն դրական լուրերի դերը, որոնք ստացվեցին Կանադայից և Արգենտինայից:
«Պարզվեց, որ տարին այդքան էլ վատ չի լինելու Կանադայի, Արգենտինայի համար»,- ընդգծեց բանախոսը:
Ըստ նրա, վերջին երկու շաբաթների ընթացքում հացահատիկի միջազգային գները մոտավորապես 10 տոկոս նվազում են արձանագրում, սակայն Հայաստանում հացահատիկի գները բարձր են. ալյուրը 20-25 տոկոսով թանկացել է այն դեպքում, երբ «թանկացած ցորեն Հայաստան չէր ներկրվել»:
«Հայաստանում մեկ տնտեսական օրենք է գործում, եթե միջազգային շուկաներում գները բարձրանում են` այստեղ բարձրանում են, եթե գները իջնում են, Հայաստանում էլի բարձրանում են»,- շեշտեց Կենտրոնական բանկի նախկին նախագահը: