23/08/2010 12:41
Վրաստանում սննդի գներն աճում են
Վրաստանում գրանցվել է սննդի գների աճ: Մասնավորապես, թանկացել են մսի (միջինը` 2 լարի կամ 1.1 ԱՄՆ դոլար) և պանրի (միջինը 1 լարի), ինչպես նաև մյուս սննդամթերքների մեծածախ գները:
Ինչպես հաղորդում է «արեադնա.ռու»-ն` հղում կարարելով «լենտա.նեթ»-ին, շուկայի վաճառականները հավաստիացնում են, որ գրեթե ամեն ինչի գներն են թանկացել: Նրանց խոսքերով` գների աճն սկսվել է հացի գնի 15-20 տոկոսով թանկանալու հետևանքով:
Այս հանգամանք էլ իր հերթին բացատրվում է նրանով, որ մինչև տարեվերջ Ռուսաստանը չի վաճառելու ցորեն: Նշենք, որ վրացական շուկայում հացահատիկի 80 տոկոսն ապահովում է Ռուսաստանը: