23/08/2010 13:17
ԱՐՄԵՆԱԼ-ը նոր գլխավոր տնօրեն ունի
ՌՈՒՍԱԼ Միացյալ ընկերությունը (Հոնկոնգի ֆոնդային բորսայում առևտրային կոդը 486, առևտրային կոդը Euronext-ում RUSAL/RUAL) աշխարհում ալյումինի խոշորագույն արտադրողը տեղեկացնում է ԱՐՄԵՆԱԼ-ում Վյաչեսլավ Սինելնիկովի գլխավոր տնօրեն նշանակվելու մասին, ավելի վաղ նա արտադրության գծով տնօրեն էր ՍԱՅԱՆԱԼ-ում:
Նշանակումը կատարվել է կադրերի ռոտացիայի ծրագրի շրջանակներում և միտված է ընկերության կազմում լավագույն փորձի տարածմանը:
Վյաչեսլավ Սինելնիկովն ունի մեծ փորձ փայլաթիթեղագլանման արտադրության մեջ. 1993 թ. զբաղեցրել է տարբեր պաշտոններ ՍԱՅԱՆԱԼ-ում` անցնելով փականագործ-վերանորոգողից մինչև արտադրության գծով տնօրենի պաշտոն տանող ճանապարհը:
ԱՐՄԵՆԱԼի գլխավոր տնօրենի կարգավիճակում Վյաչեսլավ Սինելնիկովը կկենտրոնանա այն խնդիրների վրա, որոնք առնչվում են ձեռնարկության կառավարման համակարգի կատարելագործմանը, արտադրության արդյունավետության բարձրացմանը, տեխնոլոգիական գործընթացների բարելավմանը, ինչպես նաև բնապահպանության, աշխատանքի պահպանման և արտադրական անվտանգության ոլորտներում նորամուծությունների ներդրմանը:
Կենսագրական տեղեկանք
Վյաչեսլավ Սինելնիկովը ծնվել է 1963 թ. Տաջիկստանում, 1985-ին ավարտել է Տաջիկստանի պետական համալսարանը Ճարտարագետ-երկրաբանի մասնագիտությամբ: 1985-1993 թթ. աշխատել է երկրաբան: 1993 թ. եկել է ՍԱՅԱՆԱԼ, որտեղ մինչև 1998 թ. անցել է փականագործ-վերանորոգողից մինչև տեղամասի վարպետ ճանապարհը, ապա դարձել արտադրամասի պետ: 2000 թ. ձուլա-գլանման արտադրության տնօրենն էր: 2005–2010 թթ. ՍԱՅԱՆԱԼ-ում արտադրության գծով տնօրեն էր: