24/08/2010 10:28
«Միսս Մեքսիկան» դարձավ «Միսս տիեզերք-2010»
«Միսս Մեքսիկա» Հիմենա Նավարետեն նվաճել է «Միսս Տիեզերք-2010» թագը, որին հավակնում էին 83 մասնակից տարբեր երկրներից:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», թխահեր, ալ կարմիր զգեստով գեղեցկուհուն ադամանդներով թագը հանձնել է անցյալ տարվա «Միսս Տիեզերք»` վենեսուելացի Ստեֆանիա Ֆերնանդեսը:
Ժյուրին մրցույթի հաղթողին ճանաչել է եզրափակիչ փուլ անցած երկու գեղեցկուհիներից, ովքեր ներկայացնում էին Մեքսիկան և Ճամայկան: