24/08/2010 12:52
Nabucco-ի մասնակիցները հրաժարվել են իրանական գազից
Կասպից տարածաշրջանից դեպի Եվրոպա Nabucco գազատարի կառուցման նախագծի մասնակիցները հրաժարվել են Իրանի գազի մատակարարումից:
Ինչպես հաղորդում է Ինտերֆաքսը, վկայակոչելով նախագծի ղեկավարման կոնսորցիումին, վրաց-թուրքական և իրաքա-թուրքական գազատարների նախագծերը ուժի մեջ են, սակայն երրորդը` թուրք-իրանականը, արդեն չի նախատեսվում` «հաշվի առնելով տիրող քաղաքական իրավիճակը»:
Կոնսորցիումը նաև տեղեկացնում է, որ նշյալ երկու ուղղությունները ենթադրում են «Nabucco գազատարի համար գազի մատակարարումների լայն շրջանակ` Ադրբեջանից, Թուրքմենստանից և Իրաքից»: