24/08/2010 17:21
Թորոսյան. ՀԱՊԿ-ի համար միևնույն չէ Արցախի անվտանգության հարցը
«Ես կարծում եմ, որ Հայաստանի անվտանգությունը և ԼՂ անվտանգությունը փոխկապակցված են, և հնարավոր զարգացումների դեպքում, չեմ կարծում, որ ՀԱՊԿ-ի համար միևնույն կլինի Ղարաբաղի անվտանգությանը սպառնացող վտանգը»,- նման կարծիք հայտնեց ՀԱՊԿ հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Նվեր Թորոսյանը` պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք Ադրբեջանի կողմից ԼՂՀ դեմ հարձակման դեպքում ՀԱՊԿ-ը աջակցություն կցուցաբերի՞ ԼՂՀ-ին:
Նա ևս մեկ անգամ հիշեցրեց, որ Հայաստանի Հանրապետությունը նաև ԼՂՀ անվտանգության երաշխավորն է: