24/08/2010 13:47
ԼՂՀ-ին ԱՄՆ-ի կողմից տրամադրված օգնությունը` 36 միլիոն դոլար
Լեռնային Ղարաբաղին ԱՄՆ-ի կողմից տրամադրվող օգնությունը 1998 թվականից կազմել է 36 միլիոն դոլար, ինչը 25 մլն դոլարով ավելի քիչ է, քան պատրաստ էր տրամադրել ԱՄՆ Կոնգրեսը: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին` վկայակոչելով Ամերիկայի հայկական ազգային կոմիտեին (Armenian National Committee of America, ANCA):
«Ամերիկայի հայությունը խորապես շնորհակալ է ԱՄՆ Կոնգրեսին` Լեռնային Ղարաբաղին օգնության տրամադրման նախաձեռնության առատաձեռնության, ինչպես նաև Արցախի ժողովրդին օգնության նպատակով ֆինանսակավորման ապահովման համար», - ասել է ANCA ղեկավար Կեն Խաչիկյանը և, միևնույն ժամանակ, մտահոգություն հայտնել Կոնգրեսի փոփոխվող մտադրությունների հանդեպ:
Կ.Խաչիկյանը նշել է, որ նմանօրինակ կենսապես կարևոր ծրագիրը պետք է ֆինանսավորվի ամբոջությամբ, իսկ տրամադրված օգնությունը 25 մլն դոլարով պակաս է, քան նախատեսված էր:
ANCA-ի ղեկավարը նաև ասել է, որ ԱՄՆ պետդեպարտամենտը, որը 1990 թվականից փորձում է խոչընդոտել Կոնգրեսին Լեռնային Ղարաբաղին օգնության հարցում, շարունակում է խոչընդոտներ ստեղծել օրենսդիրների կամքին` ծախսելով այդ կարևոր նպատակի համար ավելի քիչ գումար, քան նախատեսել էր Կոնգրեսը: