24/08/2010 09:25
Միացյալ Նահանգները կարող են պատժել Թուրքիային
Ամերիկայի Միացյալ Նահանգները զգուշացրել են Թուրքիային, որ Իրանի հետ առևտրական համագործակցության մեջ գտնվող թուրքական ընկերությունների հանդեպ կարող են պատժամիջոցներ կիրառվել: Այդ մասին, համաձայն «Վլաստի.նետ»-ի, գրում է «Cumhuriyet» թուրքական պարբերականը:
Ինչպես հաղորդում է աղբյուրը` հնարավոր պատժամիջոցների վերաբերյալ նախազգուշացումը փոխանցել է վերջերս Թուրքիա այցելաց ԱՄՆ պետդեպարտամենտի և ֆինանսների նախարարության պատվիրակությունը: Հատկապե խոսքը վերաբերում է թուրքական էներգետիկ ընկերություններին և բանկերին, որոնց իրանական միջուկային ծրագրին աջակցողների «սև ցուցակ» են ընդգրկել:
Նախազգուշացումն արվել է թուրք-իրանական առևտրային ցուցանիշների կտրուկ թռիչքից հետո: Քիչ դեր չի կատարել նաև Թուրքիայի կողմից ՄԱԿ ԱԽ բանաձևերը սատարելուց հրաժարվելը:
Միևնույն ժամանակ, ըստ թուրք նախարար Հայաթի Յազիչի, Իրանի հետ առևտրի ծավալները այս տարի կհասնեն 20 մլրդ դոլարի: Անցած տարի այդ թիվը կազմել է 5,5 մլրդ դոլար: