24/08/2010 12:03
Ցորենի գինը բարձրացել է 13.25 ցենտով
Ցորենի միջազգային գները աճում են Ռուսաստանում բերքի ոչ բարենպաստ կանխատեսումների ֆոնի վրա, որտեղ շատ շրջաններում, չնայած օդի ջերմաստիճանն իջել է, սակայն դեռ պահպանվում է չորությունն ու տեղումների պակասը:
ԻՏԱՌ-Տասս-ի հաղորդմամբ` ներկայումս դեկտեմբերին ցորենի մատակարարման համար պայմանագիր կնքվում է միայն ԱՄՆ-ի հետ` 7, 2525 դոլար մեկ բուշելի դիմաց (27,2 կգ): Այդ իսկ պատճառով նախօրեին ցորենի գինն աճել է 13,25 ցենտով:
Նշենք, որ հուլիսի վերջից սկսած ցորենի մատակարարման գներն աճել են 51 ցենտով` մեկ բուշելի համար:
Հաշվի առնելով այն, որ օգոստոսի 15-ից մինչև տարեվերջ ռուսական իշխանություններն արգելել են արտահանել ցորեն, վերլուծաբանների կանխատեսումներով` ԱՄՆ-ը ինչ-որ կերպ կարող են փակել շուկաներում առաջացած «բացը», որը նախկինում լրացնում էր Ռուսաստանը: