25/08/2010 10:43
Չինաստանում վթարված ինքնաթիռի սև արկղը հայտնաբերել են
Չինաստանի հյուսիս-արևելքում Embraer-190 ինքնաթիռի վթարի վայրում հայտնաբերվել է երկու սև արկղերից մեկը:
Ինքնաթիռը, որն իրականացրել է Հարբինից Իչուն չվերթը, վայրէջքի ժամանակ մարախուղի պատճառով անցել է թռիչքուղու վրայով և բախվել է գետնին:
Ինքնաթիռում, որը երկու մասի է բաժանվել և այրվել է, եղել են 91 ուղևոր և 5 աշխատակազմի անդամ:
Իչունի քաղաքապետը հայտնել է, որ վթարի զոհ են դարձել 42 մարդ, ևս 54-ը ստացել են տարբեր տեսակի մարմնական վնասվածքներ, որոնցից 7-ը գտնվում են ծանր վիճակում: