25/08/2010 16:38
Հնդկաստանում կայծակը սպանել է 17 մարդու
Հնդկական Բիխար նահանգում այս գիշեր 17 մարդ է մահացել կայծակի հարվածից: Ավելի քան 20 մարդ լուրջ այրվածքներ է ստացել:
«Մահացածներից 10-ը տղամարդ են, 5 կին, երկուսը` երեխա. Բոլորը գյուղաբնակներ են: Իշխանությունների կոմղից որոշում է կայացվել զոհվածների յուրաքանչյուրի ընտանիքին 100 հազար ռուպիի կամ 2,1 հազար դոլարի փոխահատուցում տրամադրել»,- հաղորդել է նահանգային իշխանությունների ներկայացուցիչը:
«Վեստի.ռու»-ն տեղեկացնում է, որ ամեն տարի Հնդկաստանում կայծակի հարվածից հարյուրավոր մարդիկ են մահանում, դեպքրեի մեծ մասը տեղի է ունենում մուսսոնային սեզոնի ժամանակ, որը տևում է հունիսից սեպտեմբեր:
Հատկապես տուժում է երկրի հյուսիս-արևելքի Բիխար գյուղատնտեսական հարթավայրային նահանգը. միայն անցնող ամիս այստեղ կայծակից 26 մարդ է մահացել: