25/08/2010 15:41
Իրանն այլևս Թուրքիայի արտաքին թշնամին չէ
Թուրքական պաշտպանական ռազմավարությունը արմատական վերանայման է ենթարկվում: Այս մասին հաղորդում է թուրքական «Միլիյեթ» թերթը:
Նկատենք, որ թուրքական պաշտպանական համակարգը ձևավորվում է գաղտնի փաստաթղթի հիման վրա, որը կոչվում է «Կարմիր գիրք»:
Աղբյուրի փոխանցմամբ, «Կարմիր գրքում» ընդգծված են արտաքին վտանգի հիմնական աղբյուրները: Այս տարի այդ ցուցակում կբացակայի Իրանի իսլամական հանրապետությունը, ինչպես նաև Ռուսաստանը, Իրաքը և Հունաստանը: