25/08/2010 11:12
Դոնալդ Տրամպը դատվում է «Միսսիս Տիեզերքի» կազմակերպիչների հետ
Ամերիկացի միլիարդատեր Դոնալդ Տրամպը և «ՆԲՍ Յունիվերս» ընկերությունը Լիտվայի դատարան հայց են ներկայացրել տեղական ընկերության դեմ` կապված Բալթյան պետությունում «Միսսիս Տիեզերք» մրցույթի հեղինակային իրավունքի խախտման հետ: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին` վկայակոչելով «Ասսոիշեյթիդ Պրեսս» գործակալությանը:
«Մեր հայցը շատ պարզ է: Լիտվացիների կողմից անունի օգտագործումն անօրինական է, քանի որ բոլոր իրավունքները պատկանում են ամերիկյան կազմակերպությանը»,- հայտարարել է Միսս Տիեզերք կազմակերպության փաստաբան Էրկա Սաուկալասը:
Ամերիկյան սեփականատերերը պատրաստվում են «Միսսիս Տիեզերք» մրցույթի կազմակերպիչներից ստանալ նյութական վնասների հատուցում, որի չափը դեռ վերջնական չեն հաշվարկել:
Լիտվայում շոուի կազմակերպիչներն իրենց մեղավոր չեն ճանաչում: