25/08/2010 09:42
ՄԱԿ-ը դատապարտել է մասսայական բռնաբարությունները Կոնգոյում
ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունը դատապարտել է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության արևելքում տեղի ունեցած մասսայական բռնաբարությունները և տարածաշրջան է գործուղել ՄԱԿ երկու բարձրաստիճան ներկայացուցիչների:
Ինչպես հաղորդում է Բի-Բի-Սի-ն, Հյուսիսային Կիվու նահանգի Բունանգժիրի գյուղում Մայ-Մայ և «Ռուանդայի ազատագրման դեմոկրատական ուժեր» խմբավորումների հարձակման հետևանքով 154 մարդ ենթարկվել է բռնաբարությունների և այլ նվաստացուցիչ գործողությունների: