26/08/2010 09:31
Իրանը դադարեցրել է Թուրքիա բնական գազի մատակարարումը
Իրանը դադարեցրել է Թուրքիա բնական գազի մատակարարումը: Այդ մասին հայտարարել է Իրանի Գազի ազգային ընկերության մամլո ծառայության ղեկավար Մաջիդ Բուջարզադեն:
Համաձայն Բուջարզադեի` գազի մատակարարումը դադարեցվել է թուրքական կողմի խնդրանքով` հաշվի առնելով «Թուրքիայի տարածքում տեղ գտած տեխնիկական խնդիրները»:
Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, Իրանի Գազի ազգային ընկերության մամլո ծառայության ղեկավարն ընդգծել է, որ գազի մատակարարումը կվերականգնվի, երբ վերացվեն առկա խնդիրները:
Հիշեցնենք, որ անցած գիշեր թուրքական Արգի նահանգում, Էլեսկիրտ քաղաքի մոտակայքում անցնող գազատարի հատվածում տեղի է ունեցել ուժեղ պայթյուն: Համաձայն թուրքական աղբյուրների, դա դիվերսիոն գործողություն էր, որն իրականացրել են Քուրդիստանի աշխատավորական կուսակցության զինյալները: